ԱՄՆ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը. Բլինքեն
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն։
«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը և երկկողմ երկխոսությունը՝ հաջակցություն տարածաշրջանում խաղաղության»,- գրել է պետքարտուղարը։
The United States welcomes the first joint meeting of the Armenia-Azerbaijan bilateral Border Commissions. The U.S. supports the EU-brokered conversations between Azerbaijan and Armenia and encourages continued positive momentum and bilateral dialogue in support of regional peace
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 25, 2022