Թուրքիան բանակցություններ է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ հացահատիկի «միջանցքի» շուրջ
Անկարան բանակցություններ է վարում Կիևի և Մոսկվայի հետ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար Թուրքիայի տարածքով միջանցք բացելու համար, հինգշաբթի օրը Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
«Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման վերաբերյալ»,- ասել է նա։
Պաշտոնյան ասել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։