Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարը
Մամուլ

Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին, շարժումը ճնշելու նոր ձև են գտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։

Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու նրանց քարոզչամեքենան շրջանառության մեջ են դրել այն վարկածը, թե նախկինները փողով են ցուցարարներին փողոց հանում։ Այս ընթացքում բազում անհաջող, բեմադրված սցենարներով տեսանյութեր պատրաստեցին, որոնցում իբր միտինգի մասնակիցները, իրականում՝ իշխանության մարդիկ, խոստովանում են, թե այսինչ պատգամավորը կամ նախկին պաշտոնյան է փող տվել, որ գան միտինգի։

Սկսեցին հին տեսանյութեր պտտեցնել, սադրիչներին ուղարկել ընդդիմադիրների մոտ, որ փողի թեման բացեն, ձայնագրեն և քրգործեր հարուցելու հիմք ունենան, ինչպես արվեց Ավետիք Չալաբյանի դեպքում: Հիմա Նիկոլ Փաշինյանին անձնուրաց ծառայող Քյարամյանը, հավանաբար, որոշել է օրենքում նման արհեստածին փոփոխությամբ յուրային մատնիչների միջոցով ցուցմունքներ կորզել այս կամ այն ընդդիմադիրի վրա և նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։

Վերոնշյալ արարքի համար առաջարկում են պատժել տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախագծի հեղինակները փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում են հետեւյալով, որ եթե օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանվում է, որ «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը դիտվում է որպես հանցանքի եղանակ, որով ներգործություն է կիրառվում անձի ազատ կամարտահայտության վրա», ապա «Ակնհայտ է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով անձին նյութապես շահագրգռելը պակաս վտանգավոր եղանակ չէ անձի ազատ կամարտահայտության վրա ներգործելու համար»:

«Այսպիսով, նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու արդյունքում խաթարվելու է հասարակական հարաբերությունների բնույթը, որը եւս ունի հասարակական վտանգավորության մեծ աստիճան:

Իրավական որոշակիությունն ապահովելու և իրավակիրառ․․․ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է նոր օրենսգրքի 236-րդ հոդվածի վերնագրում և 2-րդ մասում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվության սահմանումը»,- նշված է նախագծի հիմնավորումների բաժնում:

Ի դեպ, նման փոփոխությունն ընդամենը իրավական անգրագիտություն է, որովհետեւ օրենքն արդեն իսկ նախատեսել է «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու» համար պատիժ, իսկ դա կարվի նյութական շահագրգռման, թե որեւէ այլ ճանապարհով, ընդամենը հանցագործության եղանակն է, որը մանրամասնելու կարիք բոլորովին չկա: Նույնն է, որ մի հոդված էլ մտցնեն` «վերադասի կողմից հավաքին մասնակցելու հարկադրանքի» մասին:

ՀԳ․ Ի դեպ, վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին նվիրված ելույթից տպավորություն է ստեղծվել, որ նա ամեն պահի կարող է Ֆրանսիայի հրապարակի վրա գրոհելու հրաման տալ, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հեղափոխության բովով անցած Փաշինյանը հասկանում է, որ կոշտ գործողությունները, որպես կանոն, հակառակ էֆեկտ են ունենում, ուստի նման սպառնալիքներով կփորձի վախեցնել շարժման նախաձեռնողներին եւ դրդել, որ ինքնակամ ցրվեն։ Բայց եթե շարժումն իրեն վտանգ սպառնա, չի վարանի «մարտի 1» անել` չէ՞ որ այս անձը ջնջել է իր հիշողությունը եւ մոռացել, որ 2018-ից առաջ ինքն է եղել ընդդիմություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում