Իրանը կարող է հարձակվել Ադրբեջանի վրա. The Times of Israel
Իսրայելի իշխանությունները չեն բացառում, որ Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում հրեական պետության քաղաքացիների վրա։ Այս մասին ուրբաթ հայտնել է The Times of Israel-ը։
Նման մտավախությունները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Խոդայի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին լրատվամիջոցների արտահոսքի հետ։ Չորեքշաբթի օրը համապատասխան տեղեկությունը հաղորդել է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական համայնքի աղբյուրները։
Այդ կապակցությամբ, ըստ The Times of Israel-ի, Իսրայելի կառավարության և պաշտպանության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները մի քանի խորհրդակցություններ են անցկացրել, որոնք քննարկել են սպառնալիքի մակարդակը։ Սպասվում է, որ շուտով իշխանությունները կարող են ինչ-որ կերպ հրահանգել քաղաքացիներին մեկնել Իրանին սահմանակից երկրներ, սակայն պաշտոնական նախազգուշացում դեռ չեն պատրաստվում։
Իրանը կարող է հարձակում կազմակերպել տարածաշրջանի որոշ երկրներում