ԱՄՆ-ը պատրաստվում է հավանություն տալ Ուկրաինային հեռահար հրթիռային համակարգերի փոխանցմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է Ուկրաինա ուղարկել հեռահար բազմակի հրթիռային համակարգեր (MLRS):
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կհայտարարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի MLRS-ը։