ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարվածել Ռուսաստանին. Reuters
«Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Կիևին Ռուսաստանի տարածքին ուկրաինական կողմից հարվածների վտանգի մասին, քանի որ դա էսկալացիայի վտանգ է պարունակում»։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես նշվում է, Վաշինգտոնի ներկայացուցիչները մտահոգված են այդ նպատակով Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։
«Մենք մտահոգություններ ունենք էսկալացիայի հետ կապված, և միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում աշխարհագրական սահմանափակումներ դնել կամ կապել Ուկրաինայի ձեռքերը՝ օգտագործելու այն, ինչ մենք տալիս ենք», - ասել է հրատարակության զրուցակիցներից մեկը։