«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Մամուլ

Փաշինյանի իշխանությունը խաբում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ժամանակով ժամը 22։35-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- կառավարության երեկվա՝ մայիսի 26-ի հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» լուրով սկսեց: Նշելով, որ Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։

Վարչապետի խոսքով՝ մինչեւ 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, ինչի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո քաղաքական իշխանության ներկայացուցիչների մոտ «մի քեֆ, մի ուրախություն է», խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, իրար հերթ չտալով, հպարտանում ու գլուխ են գովում, թե իրենց հաջողվեց անգամ տիեզերքի հետ «կապ հաստատել»: ՔՊ-ականների խելակորույս խանդավառությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ մոտ երկու տարի առաջ արված հայտարարությամբ կտրենք: «Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ»,- պատերազմից ուղիղ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, հայտարարում էր այդ ժամանակվա ԲՏԱ նախարարը:

Պատերազմական երկրի համար արբանյակ (եթե ոչ՝ արբանյակներ) ունենալը զինանոցը գերժամանակակից զենքով հարստացնելու նման մի բան է, եւ այժմ, փաստորեն, պարոն փոխխոսնակը հերքելով ինքն իրեն, հրապարակում է տիեզերք դուրս եկած հայաստանյան արբանյակի առաջին կադրերը: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, օրինակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արբանյակով հիացած իշխանավորները մանրամասներ չեն հայտնում, թե այն ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով ու ծրագրի շրջանակներում է արձակվել. «Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», եւ ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։

Սա նույնն է, թե 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես, թե «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Տիեզերքում սեփական արբանյակի կարեւորության ու անհրաժեշտության մասին իրարամերժ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է հայ հասարակությանը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում