Իսրայելը կանխատեսումներ է արել Հեզբոլլահի հետ հնարավոր պատերազմի մասին
Իսրայելական բանակը կանխատեսում է հազարավոր զոհեր Լիբանանում և մի քանի հարյուր՝ Իսրայելում լիբանանյան շիական «Հեզբոլլահ» խմբավորման հետ ապագա պատերազմում, հայտնում է Ynet News-ը:
Տեղեկությունների համաձայն՝ հյուսիսային ճակատում ռազմական սցենարն իրականացվել է «Կրակե մարտակառքեր» լայնածավալ զորավարժությունների ընթացքում, որոնց արդյունքում ստացվել են մարտական գործողությունների առաջին ինն օրերի կորուստների կանխատեսումներ։ Իսրայելի պաշտպանության բանակը գնահատում է, որ «Հեզբոլլահը» օրական միջինը 1500 հրթիռ է արձակելու Իսրայելի ուղղությամբ՝ սպանելով 300 զինվորի և խաղաղ բնակիչների, ավերելով կամ վնասելով շուրջ 80 շենք։
Միաժամանակ, ըստ նախնական տվյալների, լիբանանյան կողմից հազարավոր մարդիկ են զոհվելու, այդ թվում՝ Ռադվանի բրիգադներում «Հեզբոլլահի» մարտիկները և հատուկ նշանակության ջոկատի զինվորները։ Զինվորականները գնահատում են, որ խաղաղ բնակիչները նույնպես կդառնան գնդակոծության զոհ՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի կողմից տարհանվելու մասին նախազգուշացումներին։