Արցախի դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Այսօր՝ մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում հննչել է «Վերջին զանգ»-ը՝ թե՛ իններորդցիների, թե՛ 12-րդ դասարանցիների համար։
Այս մասին տեղեկացրել է Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
«ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողներն այսօր հանրակրթական դպրոցներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, իսկ ճանապարհային ոստիկանությունը դպրոցամերձ տարածքներում ապահովել է անվտանգ երթևեկությունը։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություններ ու բարի՜ երթ»,-ասցած է հաղորդագրության մեջ: