Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է. APA-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղում։
Հաղորդվում է, որ Ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովն ականի պայթյունից վիրավորվել է: Նա ընդունվել է հիվանդանոց։
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են այս փաստը։ Նշվել է, որ զինծառայողը հոսպիտալացվել է, բուժումը շարունակվում է։