Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է. փաստաբանների հայտարարությունը
Միքայել Բադալյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։
Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են շիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։
Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։