Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն ու Նեհամերը քննարկել են թուրք-ավստրիական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի թեման։
Էրդողանը նշել է, որ Անկարան շարունակում է խրախուսել կողմերին երկխոսության ուղիներն օգտագործել՝ պատերազմը հնարավորինս արագ վերջ տալու համար։