Վրաստանը մտադիր չէ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Վրաստանի կառավարությունը մտադիր չէ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե նման քաղաքականությունը դժվարացնի հանրապետության ճանապարհը դեպի ԵՄ, ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ զեկուցելով պատգամավորներին։
«Կոմերսանտ»-ը գրում է, որ ընդդիմությունը Վրաստանի կառավարության ղեկավարին հրավիրել է խորհրդարանական լսումների։
Քննարկման դրված հարցը հետևյալն էր. «Ի՞նչ իրավական և վարչական միջոցներ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը և նրա ներկայացուցիչները խախտեն պատժամիջոցների ռեժիմը Վրաստանի տարածքից, Վրաստանում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանցից»։
Իրակլի Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ իր երկիրը միացել է Մոսկվայի գործողությունները դատապարտող բոլոր արևմտյան բանաձևերին, կողմ է քվեարկել ԵԽԽՎ-ից Ռուսաստանին վտարելուն, պաշտպանել է Միջազգային քրեական դատարանում վարույթ սկսելու նախաձեռնությունը, փակել է ՎՏԲ-Վրաստան բանկը, խիստ հսկողություն է սահմանել Կազբեգի անցակետում, որպեսզի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Վրաստանի տարածքով չմտնեն Ռուսաստանի Դաշնություն։