Լեհաստանն ու Ռումինիան փորձում են համոզել Թուրքիային
Լեհաստանի և Ռումինիայի արտգործնախարարները, հույս ունենալով համոզել Թուրքիային հանել վետոն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վրա, ժամանել են Ստամբուլ, հայտնում է Euronews-ը:Անկարան ողջունում է դաշնակիցների ջանքերը, սակայն հստակեցնում է, որ նրանք գործողություններ են ակնկալում Ստոկհոլմից և Հելսինկիից, և ոչ երրորդ երկրներից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «մենք պետք է ազնիվ լինենք. «մենք մի օր կկարողանանք համոզել Թուրքիային, քանի որ մենք ընկերներ և դաշնակիցներ ենք» մոտեցումը պարզապես չի աշխատում։ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։ Մենք անհնարին ոչինչ չենք պահանջում այս երկրները պետք է դադարեն աջակցել ահաբեկչությանը»։
Թուրքիան գրավոր երաշխիքներ է պահանջում, որ Շվեդիան և Ֆինլանդիան կդադարեն աջակցել քուրդ ահաբեկիչներին։ Բացի այդ, թուրքական կողմը պահանջում է չեղարկել սկանդինավյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները՝ ի պատասխան Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների։