Ձերբակալվել է Վարուժան Ավետիսյանը
աղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հայտնում է, որ ձերբակալություններն իրականացվել են վաղ առավոտյան։
«Ձերբակալվել է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Ձերբակալվել են Սասնա Ծռեր ապստամբական խմբի` այլ հայտնի անդամներ։
Ձերբակալությունների դավադիր օպերացիան ռեժիմն իրականացրել է սինխրոնացված` սկսած Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ից։
Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած թշնամական ռեժիմը` Հայաստանի Հանրապետության հիմնադրումը որոշել է նշել Հայաստանի Հանրապետության նվիրյալ պաշտպաններին բանտեր ուղարկելով»,-գրել է նա։