«Սասնա ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ. փաստաբան
Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք և պատճառ նշելու, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել և տեղափոխում է Երևան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
«Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել: Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաև Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ ՍԾ-երի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ և տղաներին վերադարձնում են բանտ»,-գրել է նա: