Զելենսկի. «Բանակցություններն իմաստ ունեն միայն Պուտինի հետ»
Զելենսկին ասել է, որ Պուտինը միակն է, ով վերջնական որոշումներ է կայացնում Ռուսաստանի Դաշնությունում, ուստի իմաստ ունի միայն նրա հետ բանակցությունները։
«Նա ձևավորեց մի պետություն, որտեղ ոչ ոք չի կարող որոշումներ կայացնել։ Կարևոր չէ, թե ինչ է ասում իրենց արտգործնախարարը։ Կարևոր չէ, որ նա պատվիրակություն է ուղարկում հանդիպման՝ մեզ հետ զրուցելու։ Այս բոլոր մարդիկ, ցավոք, ոչինչ չեն նշանակում»,- ասել է Զելենսկին հոլանդական Nieuwsuur հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև կրկնեց, որ իշխանությունները գիտեին, որ ներխուժում է լինելու, բայց բնակչությանը այդ մասին չեն ասել՝ տնտեսությունը չխաթարելու համար։