Լուկաշենկոն խոսել է Բելառուսի սահմանների մոտ ստեղծված ծանր իրավիճակի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվանել է ծանր ռազմաքաղաքական իրավիճակը, որը ձևավորվում է երկրի սահմանների մոտ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բելառուսի ղեկավարը նման հայտարարություն է արել սահմանապահ ծառայության անձնակազմին և վետերաններին ուղղված շնորհավորանքում՝ սահմանապահ ծառայության օրվա կապակցությամբ։ Միաժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ քաղաքացիներն ի վիճակի են պաշտպանել իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ «սահմանապահներն ամեն ինչ կանեն՝ անխախտ պահելու հայրենիքի սուրբ սահմանները»։