Հաստատվել է կապիկների ջրծաղիկի 257 լաբորատոր և 120 կասկածելի դեպք. մահվան դեպքեր չեն գրանցվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ներկայումս գլոբալ մակարդակում ջրծաղիկի տարածման վտանգը գնահատում է չափավոր, սակայն չի բացառում, որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՀԿ-ն տեղեկություն ունի կապիկների ջրծաղիկի 257 լաբորատոր հաստատված և 120 կասկածելի դեպքերի մասին։ Նշվում է, որ մահվան դեպքեր չեն գրանցվել։
«Ներկայումս գլոբալ մակարդակով հանրային առողջության ընդհանուր ռիսկը գնահատվում է որպես չափավոր՝ հաշվի առնելով, որ սա ԱՀԿ-ի տարբեր աշխարհագրական տարածքներում կապիկի ջրծաղիկի դեպքերի միաժամանակյա հաղորդման առաջին դեպքն է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: