Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հետ հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկը, եթե ՌԴ ղեկավարը համաձայնություն տա դրանց մասնակցելու, ասել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Որքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել, որ այդ պայմանավորվածությունները տեղի են ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահի միջև, իսկ Ուկրաինայի նախագահի գրասենյակի դիրքորոշումը այն է, որ եթե ՌԴ նախագահը տա իր համաձայնությունը, մենք նույնպես կքննարկենք նման առաջարկ»,- ասել է Նիկիֆորովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ Կրեմլը հաստատել է, որ երկուշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։