Լավրովը մեկնաբանել է Պուտինի հիվանդության մասին լուրերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածում է, որ «խելամիտ մարդիկ» կարող են հիվանդության նշաններ տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ։ Այս մասին Լավրովը հայտարարել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Պուտինի հիվանդությունների մասին տեղեկությունները։
«Նախագահ Պուտինն ամեն օր հայտնվում է հանրության առջեւ, նրան կարող եք դիտել էկրաններից, կարդալ ու լսել նրա ելույթները։
Չեմ կարծում, որ ողջամիտ մարդիկ այս մարդու մեջ կարող են տեսնել որևէ հիվանդության կամ հիվանդության նշաններ: Ես դա թողնում եմ նրանց խղճին, ովքեր նման լուրեր են տարածում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։