ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի նկատմամբ ոստիկանները կոշտ գործողություններ են իրականացրել
«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3-րդ մասնաշենքը։ Ակցիայի ժամանակ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, ինչի արդյունքում վնասվածք է ստացել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ոստիկաններ։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց։
Բախումների ժամանակ ոստիկանները կոշտ գործողություններ են իրականացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի նկատմամբ։