Արտակարգ դեպք՝ Արշակունյաց պողոտայում. տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենա
Երևանում, այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։