Պատերազմը երկար կտևի... Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։ Դիվանագետը մտավախություն ունի, որ Ուկրաինայում ռուսական «ռազմական գործողությունը» կձգձգվի։
Բորելի խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության գործողությունների ագրեսիվությունը կավելանա»։ Նա նշել է, որ Մոսկվայի վրա շարունակվող ճնշումը կօգնի Կիևին ավելի լավ դիրք գրավել ապագա բանակցություններում։
«Պետք է դիմանալ. Պատերազմը երկար կտևի... Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել պայքարելու միջոցներ, ինչպես նաև տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- ասել է Ժոզեպ Բորելը France Info-ի եթերում, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։