Պուտինն այսօր հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրվա կեսին նախատեսված է Պուտինի օպերատիվ հանդիպում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, մենք ձեզ տեղեկատվություն կտրամադրենք, ինչպես սովորաբար անում ենք», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։