Ոստիկանների բիրտ ուժի հետևանքները (լուսանկարներ)
«Դիմադրություն» շարժման ակցիաները, որոնք այսօր մեկնարկել են վաղ առավոտից, ընթացել են մեծ լարվածությամբ։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ մի քանի անգամ բախումներ են ընթացել ոստիկանների և քաղաքացիների միջև։ Ե՛վ ցուցարարների, և՛ ոստիկանների մեջ կան տուժածներ։ Հայտնի է 4 անձի հոսպիտալացման մասին։
Ոստիկաններն ուժ են կիրառել նաև ԱԺ պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի, Արամ Վարդևանյանի նկատմամբ։ Ոստիկանության բիրտ ուժի կիրառումից զերծ չեն մնացել նաև լրագրողները, մասնավորապես՝ «Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանը։