Ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը` Նյու Յորքի ոստիկանության գլխարկով. Սեյրան Օհանյանը լուսանկարներ է հրապարակել
Ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը` Նյու Յորքի ոստիկանության գլխարկով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը և լուսանկարներ հրապարակել:
«Նիկոլի ոստիկանության դեմքը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետներից մի քանիսն առանց գլխարկ են, մյուսը` Նյու Յորքի ոստիկանության գլխարկով։
Համազգեստի պատիվը չպաշտպանող, օրենքը խախտող ոստիկանը չի՛ կարող օրենք հաստատել կամ պաշտպանել քաղաքացու օրինական շահերն ու անվտանգությունը։
Հ․Գ․ Իսկ քաղաքացուն հայհոյող ոստիկանն անբարոյական է և գործած հանցանքի համար պատիժ է կրելու»,- գրել է Օհանյանը: