Քաղաքացուն տապալել էին հատակին և 9 ոստիկան ոտքերը դրել վրան․ չտեսնված բիրտ ուժ կիրառեցին․ Արսեն Բաբայան
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները դեռևս չտեսնված բիրտ ուժ կիրառեցին քաղաքացիների նկատմամբ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Մի քաղաքացու տապալել էին հատակին և 9 ոստիկան ոտքերը դրել վրան: Բազմաթիվ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ», - գրել է նա: