Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

36, 24 տարի աշխատած, պատիվ, հարգանք ունեցող բժշկին այսօր անհիմն ասում են՝ դու պետք է չաշխատես. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ–ի սրտաբանական բաժանմունքի բժիշկներն ահազանգում են

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հերթական բժիշկների խումբն է ազատվել աշխատանքից:

168.am-ի խմբագրություն դիմած սրտաբանական բաժանմունքի արդեն նախկին աշխատակիցները հայտնեցին, որ մայիսի 2-ին իրենց կանչել և պարտադրել են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել՝ պատճառաբանելով, թե բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվում է:

«Մայիսի 2-ին ամբողջ հիվանդանոցի անձնակազմին կանչեցին, ասացին՝ եկեք ազատման դիմում գրեք, քանի որ վերապրոֆիլավորվում ենք: Մեր հարցին՝ թե ինչո՞ւ, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվել, պատասխանեցին, որ խորհուրդն այդպես է որոշել, մենք էլ ասացինք՝ խորհուրդն ո՞վ է: Մեկը գցում է փոխտնօրենի վրա, փոխտնօրենը՝ բաժնի վարիչի: Մեր վրա ժամ դրեցին, ասացին՝ մինչև ժամը 5-ը պետք է դիմումը գրեք: Մտածում էինք, քանի որ վերապրոֆիլավորվում է հիվանդանոցը, միգուցե մոտեցումն այսպիսին է. ազատման դիմում գրենք, հետո նորից հրահանգ լինի աշխատանքի անցնելու: Աշխատանքից ազատել են մայիսի 19-ով»,- մեզ հետ զրույցում պատմեցին բժիշկները:

Նրանք նշեցինք՝ բոլորը եղել են հաստիքով աշխատողներ, կորոնավիրուսի ժամանակ ևս աշխատել են:

«Ոչ նկատողություն, ոչ նախազգուշացումներ ենք ունեցել, ոչ զեկուցագրեր կան մեր դեմ գրված: Ոչ մի նման խնդիր չենք ունեցել: Մենք այն բուժքույրերն ու բժիշկներն ենք եղել, ովքեր անգամ բաժնի վարիչին են սովորեցրել, թե ինչպես աշխատի: 36, 24 տարի աշխատած, պատիվ, հարգանք ունեցող բժշկին այսօր անհիմն ասում են՝ դու պետք է չաշխատես: Ո՞նց թե: Ի՞նչն են հիմք ընդունել. խաբարբզիկ, խոսք-տանող բերող չենք, գլուխներս կախ աշխատել ենք, դրա համա՞ր: Միայն սրտաբանական բաժանմունքից 5-6 բժիշկ, 6-7 էլ բուժքույր է ազատվել աշխատանքից: Մի մարդու քմահաճույքի պատճառով մենք այսօր մնում ենք անգործ: Մենք ներդրում չե՞նք ունեցել այդ հիվանդանոցում, ուղղակի վիրավորական է՝ այդպես բռնել ու դուրս շպրտել»,- ասացին բժիշկները՝ հավելելով, որ դիմելու են դատարան:

Խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ևս բժշկական կենտրոնից բժիշկների էին ազատել աշխատանքից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանը, անդրադառնալով բարձրացված խնդրին՝ պարզաբանել էր. «125 բժշկի՝ ազատման լուրը համարում եմ ուռճացված։ Բժիշկների ազատում տեղի ունեցել է, բայց այդ թիվը նույնիսկ մեկ տասնյակի չի հասնում։ Պատճառն այն է, որ նույն բժիշկները, որոնք երդվյալ են մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու` երկու տարի աշխատանքի չեն ներկայացել։ Բոլորիս հայտնի է, որ երկու տարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն աշխատել է որպես քովիդ կլինիկա։ Իսկ նրանք գրավոր հրաժարվել են աշխատել քովիդի պայմաններում։ Բնական ու նորմալ է, չէ՞, որ երկու տարի աշխատանքից բացակայած անձանց հետ պետք է լուծարվեին պայմանագրերը։ Հիվանդանոցը բացման նախաշեմին նոր ծառայություններով ու մեծ հնարավորություններով աշխատելու է, դրա համար թիմն ունի համալրման կարիք։ Ինչ վերաբերում է իրերին, ապա այս երկու տարվա ընթացքում հիվանդանոցը փակ ռեժիմում է, և բացի աշխատող անձնակազմից, պացիենտներից ու օրենքով թույլատրվող խնամակալներից, որևէ մեկը փակ ռեժիմում գործող հիվանդանոցը մտնել չի կարող։ Հիշեցնեմ, որ մենք դեռ չենք բացվել»:

Հ․Գ․ Կապ հաստատեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանի հետ, ով խնդրի առնչությամբ տվեց հետևյալ պարզաբանումը.

«Քովիդ համավարակի ավարտով ու կլինիկայի վերաբացումով պայմանավորված` աշխատանքային հարաբերություններում փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է հարցին, թե իբր դիմում գրելիս գրված չէ, թե որ օրով են աշխատանքից ազատվում, տեղեկացնեմ, որ գործատուն կարող է դիմումի ներկայացման պահից 30 օրվա ընթացքում լուծել պայմանագիրը: Բացի այդ, նրանք հրավիրվել են համապատասխան բաժին՝ ծանոթանալու իրենց ազատման հրամանին, որտեղ նաև օրվա մասին է բնականաբար նշված, սակայն արդեն նախկին աշխատակիցները հրաժարվել են վերցնել իրենց օրինակը, որը օրենքի պահանջի համաձայն՝ ուղարկվել է նրանց հաշվառման ու բնակության հասցեներով»: