Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Զրահաբաճկոն արտադրող «Լյուբավա-Արմենիան» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հայաստանից հեռացել է. նախկին դեսպան

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի համար հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոն արտադրող լեհական Lubawa SA ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընկերությանը մեղադրել է նախկին կառավարության հետ համագործակցության համար, ինչից հետո Lubawa-ն որոշել է հեռանալ Հայաստանից։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Նովակովսկին՝ ներկայացնելով ընկերության՝ հայաստանյան ձեռնարկության լուծարման պատմությունը։

Հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որը հիմնվել է 2014թ. հոկտեմբերին՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա, նախկին դեսպանի խոսքով, տարբեր գործոններով պայմանավորված՝ չի կարողացել աշխատել այն ծավալներով, ինչպես որ նախատեսված է եղել, իսկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո վերջնական որոշում է կայացվել հեռանալ Հայաստանից։

«2018 թվականի հայկական հեղափոխությունը «Լյուբավա»-ի ակտիվացման եւ գործարար համագործակցության ամրապնդման հույս էր ներշնչել։ Ի վերջո, «Լյուբավան» Հայաստանը լքելու որոշում կայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա ընկերությանը մեղադրել էր նախկին կառավարության հետ համագործակցության համար, եւ ասել, որ ընկերությունը չի կարող ակնկալել նոր՝ «հեղափոխական» թիմի վստահությունը»,- պատմեց Յեժի Նովակովսկին։

Հիշեցնենք, որ նախատեսվում էր, որ «Լյուբավա-Արմենիա» զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների՝ կեղծ թիրախների, տեխնիկական և այլ վրանների, սաղավարտների, զրահաբաճկոնների, քողարկող ցանցերի արտադրությամբ։

Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպանի խոսքով՝ լեհական ընկերության՝ Հայաստանում ներդրում անելու որոշումը մեծ աջակցություն է ժամանակին ստացել Լեհաստանի այն ժամանակվա կառավարության, հատկապես նախարար Բոգդան Կլիխի (այժմ՝ սենատոր) կողմից: Հենց նրա եւ այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ ձեռք բերված համաձայնությունն է հիմք դրել ներդրումային ծրագրին։

«Եվրամիության եւ ողջ հավաքական Արեւմուտքի հետ մերձեցման հասնելու ջանքերում Լեհաստանի կողմից Հայաստանին տրամադրված աջակցությամբ էր պայմանավորված, որ Լեհաստանի կառավարությունը որոշել էր աջակցել ներդրումային ծրագրին։ Մենք որոշեցինք, որ պաշտպանական նշանակության գործարան տեղակայելով, որն առաջին նման ներդրումն էր ՀԱՊԿ տարածքում, վստահության հստակ ազդանշան կտանք Հայաստանին։ Սա նաեւ ժեստ էր այն հույսով, որ Երեւանը, օգտագործելով «Արեւելյան գործընկերության» գործիքները, արագ կմերձենա Արեւմուտքի հետ»,– նշեց Յեժի Նովակովսկին, որը Հայաստանում դեսպան է նշանակվել «Լյուբավա-Արմենիայի» հիմնադրումից մի քանի ամիս անց։

Նախկին դեսպանը պատմեց, որ հետագա տարիներին, սակայն, հույսը, որ Երեւանը, օգտագործելով «Արեւելյան գործընկերության» գործիքները, արագ կմերձենա Արեւմուտքի հետ, փոքրացել է։ Նախկին դեսպանի խոսքով՝ պատճառն այն է, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները (անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը) անընդհատ վկայակոչել են «Լյուբավա»-ի օրինակը՝ որպես Արեւմուտքի հետ իրենց կապերի ապացույց, բայց մյուս կողմից՝ ընկերությունը պատվերներ չի ստացել, տվել է քիչ քանակությամբ արտադրանք։

«Թվում էր, թե «Լյուբավա»-ի արտադրանքը՝ զրահաբաճկոններն ու կամուֆլյաժային սարքավորումները (այդ թվում տանկերի գերազանց մոդելները) եւ բժշկական ծառայությունների սարքավորումները, լիովին բավարարում են Հայաստանի կարիքները։ Եվ, անկեղծ ասած, չգիտեմ՝ «Լյուբավա»-ի արտադրանքի համեմատաբար բարձր գնե՞րն էին արդյոք այս նախագծի տապալման պատճառը, թե՞ քաղաքական գործոնները»,– ասաց նախկին դեսպանը՝ նշելով, որ այդ ընթացքում վատացել է նաեւ քաղաքական մթնոլորտը. «2016 թվականից լեհական կառավարությունները ուշադրությունը կենտրոնացնում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության խորացման վրա՝ Հայաստանը դիտարկելով որպես Ռուսաստանի Դաշնության մերձավոր դաշնակից»։

Յեժի Նովակովսկին պատմեց, որ այդ պայմաններում թուլացել էին Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական հարաբերությունները, եւ «Լյուբավա» մասնավոր ընկերությունը, չզգալով լեհական կառավարության աջակցությունը եւ չունենալով հայաստանյան համատեղ ձեռնարկությունից շահույթ ստանալու հնարավորություն, սկսել է դիտարկել ներդրումները լուծարելու հնարավորությունը:

«Խոստովանում եմ, որ մի քանի անգամ ստիպված եմ եղել շատ համոզել «Լուբավա»-ի սեփականատերերին չհեռանալ Հայաստանից»,– ասաց նախկին դեսպանը։

Յեժի Նովակովսկիի խոսքով՝ այն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նաեւ բանակից պատվերներ է խոստացել, սակայն դա տեղի չի ունեցել։ Դեսպանն իր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում ավարտել է 2017 թվականի ամռանը։ Նրա տեղեկություններով՝ 2018 թվականի իրադարձությունները եւ իշխանության փոփոխությունը ընկերությանը «Լյուբավա»-ի ակտիվացման հույս է ներշնչել, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Ընկերությունը Հայաստանից որոշել է հեռանալ ղեկավարության՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Հատկանշական է, որ դեռ 2019 թվականին 168.am լրատվականը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է հեռացել «Լյուբավա-Արմենիան», ինչին ի պատասխան նախարարությունից հայտնել էին, որ որոշումը պայմանավորված է եղել բացառապես տնտեսական հանգամանքներով։

Հիշեցնենք, որ «Լյուբավա–Արմենիայի»՝ Հայաստանից հեռանալու թեման ակտիվացավ հատկապես պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ, որ զինծառայողների համար բավարար չափով զրահաբաճկոններ չեն եղել։ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հունիսին հայտարարել էր, որ պատերազմը սկսվելուց հետո է իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի խնդիր կա։