ԵՄ առաջնորդները պայմանավորվել են Ուկրաինային ուղարկել 9 միլիարդ եվրոյի չափով օգնություն
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրամիության առաջնորդները պայմանավորվել են Ուկրաինային ուղարկել 9 միլիարդ եվրոյի չափով օգնություն՝ պատերազմի պայմաններում տնտեսությանը աջակցելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք կավելացնենք օգնությունը և կօգնենք վերականգնել Ուկրաինան»,- թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ օգնության մի մասը կտրամադրվի դրամաշնորհների, մի մասը՝ արտոնյալ վարկերի տեսքով։ Թե ինչ աղբյուրներից է ԵՄ-ն մտադիր ֆինանսավորել ծրագիրը, դեռ հայտնի չէ։