Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել ցորենի համաշխարհային շուկան. The Times
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել ցորենի համաշխարհային շուկան՝ օտար երկրներին մեղադրելով Ուկրաինայի շուրջ հացահատիկի ճգնաժամ ստեղծելու մեջ։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը։
Զեկույցի համաձայն՝ ապրիլին Ուկրաինայից ցորենի արտահանումը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 32%-ով, մինչդեռ ռուսական արտահանումը, ընդհակառակը, աճել է 18%-ով։
Բրիտանական հրատարակության տվյալներով՝ այս պահին Ուկրաինայից ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ չի կարող հասնել նպատակակետ։ Իսկ համաշխարհային շուկայում ձեւավորված դեֆիցիտը լրացնում է Ռուսաստանը։ Ընդ որում, Ռուսաստանը ոչ միայն ավելի շատ ապրանք է վաճառում, այլեւ ավելի թանկ գնով։
Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը արգելափակել է հացահատիկի արտահանումն Ուկրաինայից և մեղադրում է Արևմուտքին պատժամիջոցներ սահմանելու միջոցով նման իրավիճակ ստեղծելու մեջ։