Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իլհամ Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին:
Նշվում է նաև, որ զրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: