Ադրբեջանում Իսրայելի դեսպանն ասել է, որ Ադրբեջանը հպարտանում է Ղարաբաղով
«Ազատագրված տարածքներում էներգիայի վերականգնվող աղբյուրներն Ադրբեջանի և Իսրայելի համագործակցության ոլորտներից են»։ Այս մասին Քարվաճառ կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
Նրա խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը սրընթաց զարգանում է, ամենուր շինարարական աշխատանքներ են իրականացվում, վերականգնվում են ենթակառուցվածքները։
«Ադրբեջանը հպարտանում է Ղարաբաղով»,- ասել է դիվանագետը։