ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հիմնված են Ռուսաստանի և ռուսների հանդեպ ատելության վրա. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների որոշումները հիմնված են Ռուսաստանի և ռուսների հանդեպ ատելության վրա, ինչը զզվելի է և իռացիոնալ։
«Եզրակացությունը զզվելի է. այս պատժամիջոցներն ուղղված են հատուկ Ռուսաստանի ժողովրդի դեմ: Եվ ինչ էլ որ մրմնջան ամերիկացի և եվրոպացի տատիկներն ու պապիկները, որ մենք պատժում ենք ձեր ղեկավարներին, և մենք սիրում ենք ձեզ, սովորական քաղաքացիներ, սա զուտ անհեթեթություն է: Մեզանից ոչ մեկը չունի արտասահմանյան սեփականություն, հաշիվներ և էական շահեր, մենք այնտեղ չենք գնում հանգստանալու և աշխատելու»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Որպես օրինակ՝ Մեդվեդևը բերել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների կալանքը, և դրա պատճառն այն է, որ վատթարացնեն տնտեսությունը, հարվածեն ռուբլուն, գնաճը բարձրացնեն, ինչը նշանակում է սովորական ռուսաստանցու կենսամակարդակի իջեցում։ Նույն նպատակները, ըստ Մեդվեդևի, հետապնդվում են Ռուսաստանից նավթի և գազի գնման էմբարգոյի, օդանավերի թռիչքների, այլ երկրներ մեկնելու արգելքով և վճարային գործիքների օգտագործման արգելքով: