Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. դատավոր Դանիելյանը մերժեց փաստաբանների բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։
Նշենք, որ փաստաբանները համաձայն չեն այն հիմքերի հետ, ըստ որոնց՝ Չալաբյանը կալանավորված է։ Ըստ փաստաբանների՝ առանց ապացույցի եւ քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով է նրան մեղադրանք առաջադրվել։ Փաստաբանների կարծիքով՝ Չալաբյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։