Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան

Սորոսի հիմնադրամը լուծարելու պահանջով հայցադիմումը նախապատրաստելիս հաստատվում են խայտառակ փաստեր. Աթանեսյան

Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու և որպես դրա անմիջական հետևանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար հայցադիմումը նախապատրաստելիս, ձեռքբերված մի շարք կարևոր փաստաթղթերով հաստատվում են պարզապես խայտառակ փաստեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այսպես՝ ինչպես նախկինում նշել էի, ներկայումս Երևանի դատարանում քննվող մի քրեական գործով, որով մի սորոսական մեղադրվում է հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելու մեջ, պարզվել է, որ այդ անձը, մինչև սորոսական դառնալը, ունեցել է բավականին դրական կարծիք Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թե վարվող քաղաքականության մասին, թե հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին:

Սորոսական դառնալուց հետո, այն է՝ սորոսի հիմնադրամից առաջին դրամաշնորհը ստանալուն պես, այդ անձը 180 աստիճանով փոխում է իր կարծիքը և օգտագործելով տարբեր հարթակներ, սկսում է թշնամանք քարոզել երկու ժողովուրդների միջև: Առաջին անգամ նա դա անում է 2019 թվականին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (OSCE) համագումարում, իսկ այնուհետև՝ Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալության միջոցով: Նա հայտարարում է, որ Հայաստանում եզդիներին պարզապես սպանում են, ահաբեկում, ունեզրկում, չի դասավանդվում եզդիերեն լեզուն (պետք է նշել, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ եզդիերենը դասավանդվում է դպրոցներում), չկան եզդիական հոգևոր և մշակութային կենտրոններ և նմանատիպ մի շարք այլ զառանցանքներ: Հետաքրքիր է, որ նախաքննության ընթացքում հարցաքննված բազմաթիվ եզդիներ՝ մտավորականից մինչև սովորական մշակ, ոչ միայն հերքում են այս անհեթեթությունը, այլ նաև պնդում, որ Հայաստանը իրենց տունն է, իրենց Հայրենիքը, որ իրենք ունեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները, որ անգամ իրենց խնդիրները ավելի արագ են լուծվում, քան հայերինը, որ հայերը իրենց եղբայրներն են, որ իրենց որդիները զոհվել են այս երկրի համար և այլն, այսինքն` այն, ինչ գիտեն բոլոր նորմալ մարդիկ այս երկրում: Իսկ ի՞նչ է ասում այդ սորոսականը ԱԱԾ քննիչին: Դուք չեք հավատա, նա ասում է, որ սուտ է ասել և դա նրա իրավապաշտպան գործունեության մասն է: Դուք ավելի կզարմանաք, եթե ասեմ, որ գործով հարցաքննված այլ սորոսականները ևս պնդում են, որ այդ սորոսականը ստել է, բայց դա համարում են նորմալ՝ իրավապաշտպան գործունեության մի մաս: Պատկերացրեք, նրանք սերմանում են թշնամություն երկու եղբայրական ժողովուրդների միջև, ինչը կարող է բերել արյունահեղության և աղետալի հետևանքների թե հայերի, թե եզդիների համար, և «անմեղ» դեմքով ասում՝ դե ինչ անենք, դա մեր «իրավապաշտպան» գործունեության մասն է: Վերադառնալով այդ սորոսականի կյանքի տխուր ոդիսականին նշեմ, որ քրեական գործի քննության ընթացքում հայտնի է եղել ընդամենը մեկ ստացված դրամաշնորհի մասին, սակայն նա արդեն դրանց քանակը հասցրել է երեքի:

Պարզապես սարսափելի է մտածել, թե էլ ինչեր կարող են արած լինել այդ դրամաշնորհներով: Էլ ավելի սարսափելի է մտածել, թե կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից Հայաստանում պաշտոնապես ծախսված 63 միլիոն ԱՄՆ դոլարը կամ դրա մի մասը, ինչ ազգակործան նպատակների համար են ծառայել, եթե այս մի փոքրիկ սորոսականին հաջողվել է աշխարհով մեկ ստվեր գցել եղբայրական ժողովուրդների հարաբերությունների վրա կամ դրանց մասին ստեղծել թերի կարծիք: Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում կատարված այս արարքը միանգամայն բավարար է եզրահանգելու, որ կոռումպացված օլիգարխի գործունեությունը մեր երկրում պետք է կասեցվի և դա պետք է արվի օր առաջ՝ օրենքի տառի խստագույն պահպանմամբ: Հայցադիմումը շուտով կլինի դատարանում և մենք պահանջելու ենք դատարանից կիրառել հայցի ապահովման միջոց՝ անհապաղ կասեցնել սորոսի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ մինչև դրա վերջնական լուծարումը»,- գրել է Աթանեսյանը։