Թուրքիան դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին՝ երկրի անվան օտար լեզուներով ուղղագրությունը փոխելու համար
Թուրքիան պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին՝ երկրի անվան օտար լեզուներով ուղղագրությունը փոխելու համար։ Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Դիվանագետը նշել է, որ նորամուծությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը։
«Մեր երկրի բրենդի հեղինակությունը բարձրացնելու համար նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ սկսված գործընթացը մոտենում է ավարտին: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղարկած նամակով մենք գրանցում ենք մեր երկրի օտարալեզու անվան ճիշտ ձևը»,- գրել է Չավուշօղլուն։