ԱՄՆ-ն ռազմական նոր օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կօգնի դիմակայել ռուսական հարձակումներին: Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի մամուլի ասուլիսին։
«Ապագայում մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինայի՝ Մոսկվայի դաժան ագրեսիային համարժեք պաշտպանվելու կարողությունը, և մոտ օրերս այդ կապակցությամբ էլ ավելին ասելու բան կունենանք»,-ասել է Փրայսը։
Պետքարտուղարության խոսնակը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմն իր տրամադրության տակ ունի մոտ 40 միլիարդ դոլար, որի մեծ մասը նախատեսված է ուկրաինացի գործընկերների պաշտպանական աջակցության համար։