ԱՄՆ-ում վստահեցրել են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն միայն իր սահմաններում պաշտպանվելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ուկրաինային զենք կմատակարարի միայն իր սահմաններում պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ NYT-ի թղթակից Ֆարնազ Ֆասիխիին հղումով։
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը բացառել է զենքի մատակարարումը Ռուսաստանի դեմ հարձակման համար:
«Մենք չենք մատակարարում որևէ զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին Ուկրաինայից հարձակվել Ռուսաստանի վրա: Վաշինգտոնը զենք կմատակարարի Ուկրաինային միայն իր սահմանների ներսում պաշտպանության համար, և Միացյալ Նահանգները չի դառնա այս պատերազմի կողմը»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը: