Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվեն
Մամուլ

«Կռուտոյ պաշտոնյաներն ԱԺ չե՞ն գալիս». ովքեր չեն մասնակցել ԱԺ-ի քննարկումներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեեւ բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով եւ նաեւ ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը եւ զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու:

Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Վերջինս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու ոստիկանապետը ներկա չէ:

Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին: Որքան էլ պաշտոնյաները պատճառաբանություններ կգտնեն խորհրդարան չգալու, փաստ է, որ խորհրդարանական երկրում այդ պաշտոնյաները չեն հարգում օրենսդիր ինստիտուտի աշխատանքը:

Եվ այստեղ տեղին է մեջբերել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված դեռ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղղված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու, կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին այլեւս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։ Հիմա արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: