«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Մամուլ

Ո՞ւմ հրահանգով է Նիկոլ Փաշինյանը չեղարկել Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումն ու ընթրիքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մայիսի 26-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել, ավելի ճիշտ՝ վերջին պահին չեղարկել է հանդիպումը՝ որեւէ բացատրություն չտալով։ Թե ինչ լուրջ պատճառ է ունեցել Փաշինյանը, որ չեղարկել է նման կալիբրի պաշտոնյայի հետ հանդիպումը, այն դեպքում, երբ ժամանակ է գտնում անգամ  Wildberries-ի տնօրենին ընդունելու համար, եւ բոլոր լրատվական կայքերով այդ հանդիպումը որպես դարի իրադարձություն են ներկայացնում, պաշտոնական աղբյուրները լռում են, փոխարենը ուշագրավ վարկածներ են առաջ քաշում այս մերժման մասին տեղեկացված աղբյուրները։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետը Հայաստան է ժամանել հետպատերազմական իրավիճակում եւ Արցախի խնդրի կարգավորման այս օրերին բարեկամ ժողովրդին իր եւ իր երկրի աջակցությունը հայտնելու նպատակով։ Այցը կազմակերպել է  Ֆրանսիայի հայտնի՝ CCAF ֆրանսահայ կազմակերպությունը, որի համանախագահներն են Nouvelles d'Arménie-ի ղեկավար, խիստ նիկոլամետ հայացքներով Արա Թորանյանը, ով բազմիցս այցելել է Հայաստան եւ ընդունելության արժանացել վարչապետի մոտ։ Մյուս համանախագահը ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն է: Նման հակադիր հայացքներ ունեցող այս անձանց մինչ օրս հաջողվել է պահպանել CCAF-ի միասնականությունը եւ համատեղ գործել` հօգուտ հայրենիքի եւ ֆրանսահայ համայնքի։ Նրանք մեծ ջանքերով կազմակերպել են Իդալգոյի այցը Երեւան։ Փարիզի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի հետ, Գորիսում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Շաբաթ օրը՝ մայիսի 28-ին, ժամը 18.00-ին հանդիպում է նախատեսված եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա՝ պաշտոնական ընթրիք, սակայն վերջին պահին Փաշինյանի աշխատակազմից զանգել եւ առանց բացատրության տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվում է։ 

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը հաստատեց մեր տեղեկությունները։ Ինչ վերաբերում է հանդիպումը չեղարկելու պատճառներին, հետաքրքրվեցինք՝ գուցե Ձեր ներկայությո՞ւնն է եղել պատճառը, որ Փաշինյանը չի ընդունել Անն Իդալգոյին։ Նա պնդեց, որ դա չէր կարող հանդիպումը չեղարկելու պատճառ դառնալ, քանի որ ինքը նախապես տեղեկացրել է, որ չի մասնակցելու գործող իշխանությունների հետ պաշտոնական հանդիպումներին։ «Այո, Փաշինյան-Անն Իդալգո հանդիպումը նախապես ծրագրված էր՝ շաբաթ երեկոյան, որից հետո՝ պաշտոնական ընթրիք պատվիրակության հետ, բայց վերջին պահին մերժեցին։ Սկիզբեն ես հայտարարեցի Անն Հիդալգոյին եւ Հասմիկ Տոլմաջյանին, որ Հայաստանի մեջ պաշտոնական ժամադրություններուն պիտի չմասնակցիմ՝ լինի Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահ եւ վարչապետ, որովհետեւ ես կողմ եմ ընդդիմության, դաշնակցականների՝ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Թե՛ դեսպանը, թե՛ Փարիզի քաղաքապետը շատ լավ հասկացան, եւ ուրեմն ես չեմ պրոբլեմը, որ բեկանեց հանդիպումը։ Մենք չենք հասկնար՝ ինչու վերջին վայրկյանին Փաշինյանը մերժեց հանդիպիլ Փարիզի քաղաքապետին»,- մեզ հետ զրույցում ասաց Փափազյանը, որն արդեն վերադարձել է Փարիզ։ 

Ըստ նրա՝ երկու վարկած կա, թե ինչու է Փաշինյանը մերժել բարձրաստիճան հյուրին։ Գուցե Փաշինյանի հետ ուղիղ կապի մեջ գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է արգելել՝ պատժելով Ֆրանսիային հակաթուրքականության եւ Արցախի կարգավիճակի հարցում հայամետ դիրքորոշման համար։ Մանավանդ՝ Գորիսում Իդալգոն հանդիպել է Արցախի նախագահի հետ։ «Գիտեք, որ ուրբաթ օրը հանդիպած ենք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, եւ հանդիպման հետեւանքն այն է, որ Ալիեւը Ֆրանսիայի դեսպանին կանչեց եւ բողոքեց՝ ասելով, որ անկարելի է, որ ոչ կանոնավոր իշխանություններու հետ Փարիզի քաղաքապետը հանդիպեցավ եւ այլն։ Առաջին հիպոթեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չուզեց նեղացնել Ալիեւին»,- ասում է Փափազյանը։ «Երկրորդ տարբերակը․ գիտեք, որ Զարեհ Սինանյանը երբ հունվարին Ֆրանսիա եկած էր, Փարիզի քաղաքապետն իրեն ժամադրություն չտվավ, եւ կրնա ըլլալ, որ Սինանյանը կազմակերպեց Փաշինյանի հետ այս սցենարը, որ ինքն ինձի մերժած է, դուք էլ իրեն մերժեք»։ Փափազյանը շեշտում է, որ վստահ չէ որեւէ վարկածում, բայց երկուսն էլ արժանահավատ են։

«Ես իսկապես չեմ հասկնար՝ ինչպե՞ս կարելի է մերժել Փարիզի քաղաքապետին, որ միջազգային անձ մըն է, որ այդ հանդիպումով ուժ պիտի տար Հայաստանին ու Արցախին, ի՞նչ կար ավելի կարեւոր այդ պահին, քան Փարիզի քաղաքապետի հետ հանդիպումը»։ Փափազյանին հարցրինք՝ կատարվածից հետո ի՞նչ տպավորություններով մեկնեց Անն Իդալգոն․ «Գիտեք, այս այցի նպատակը զորակցություն ցուցաբերելն էր Արցախին ու Հայաստանին, իսկ հանդիպումը, որ տեղի չունեցավ, պրոբլեմ չսարքեց, որովհետեւ իր նպատակն Արցախի հարցով՝ որ դիրքորոշվեր։ Ես կկարծեմ, որ Փարիզի քաղաքապետը բան մը չկորցցուց, ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանը կորցցուց»։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեցինք մեկնաբանություն լսել՝ ինչու է վերջին պահին չեղարկվել հանդիպումը։ «Իսկ ո՞վ է ասում, որ նախատեսված էր ու չեղարկվել է»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Ճշտեցինք՝ նախատեսված չի՞ եղել։ «Ես նախատեսվածի վերաբերյալ չեմ ունեցել որեւէ տեղեկատվություն, այդ դեպքում՝ նաեւ չեղարկման»։ Այդ դեպքում ինչո՞ւ հանդիպում չի նախատեսվել, ամեն օր Փարիզի քաղաքապետը չի ժամանում Հայաստան։ «Ես չեմ ասում՝ նախատեսված չի եղել, ես ասում եմ՝ ես չունեմ նման տեղեկատվություն»։ Խաչատրյանին ասացինք, որ ոչ թե իր կարծիքն ենք ուզում լսել, այլ՝ գործադիրի ղեկավարի։ Խոստացավ ավելի ուշ պարզաբանում տալ, սակայն այլեւս չպատասխանեց մեր զանգերին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ էլ կապ հաստատել չհաջողվեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: