ԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱրթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվեցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԻսպանիայի խոշորագույն արհմիությունները համընդհանուր գործադուլ են հայտարարել բնակարանային ճգնաժամի պատճառովԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցըՄեզ ամեն օր ահաբեկում են, առաջարկում են նոր զիջումներ, իսկ ովքեր համաձայն չեն, հալածվում են (տեսանյութ)Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. ReutersԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինԱնհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ ԳալստյանԻ՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ով
Հասարակություն

Իմ աղջիկը վախկոտ չէր, գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը` աղջկա մասին. aravot.am

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ:

Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա, Երեւան քաղաքի դատախազի «պրինցիպն է»: Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին:

Նա Aravot.am-ին պատմեց, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկ ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ դեպքի վայրի կողքում բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարց ու փորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկ չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»:

Անդրադառնալով պնդումներին, թե եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երեւում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝ հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում, բայց արի ու տես վթարից առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է, չի կողմնորոշվել: Ու հիմա այն կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը եւ ցույց տամ՝ արդյո՞ք այդ մարդը չի խանգարում ազատության մեջ լինելով»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։