Դուք իսկապե՞ս մտածում եք, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի դպրոցներում կարող էին հայկական սուփռա-սեղան փռել ու միացնել հայկական երաժշտությո՞ւն․․․
Երեկվանից համացանցում են հայտնվել Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցի լուսանկարները, որտեղ դպրոցի 8-րդ Ա և Բ դասարանների աշակերտները ներկայացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի պատմությունը, խոհանոցն ու սովորությունները՝ երաժշտությամբ, թխվածքով, թեյով, տեսարժան վայրերով, բամբակով ու թութունով։

Ըստ տեղեկությունների՝ միջոցառումը կազմակերպել է աշխարհագրության ուսուցչուհին՝ Լիլիթ Հայրապետյանը, ով, ըստ տեղեկությունների, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ազգականուհին է։
Թերևս թշնամի ազգի վարք ու բարքին տեղյակ լինելը, անգամ թշնամու լեզուն սովորելը իրականում շատ կարևոր է, սակայն այդ ամենը շախով-շուքով ներկայացնելը, մեղմ ասած, թրքասիրություն է ու թյուրքական երկրի լոբբինգ․․․
Իհարկե, աղմուկ բարձրացնելուց հետո, այս լուսանկարները հանվել են դպրոցի կայքէջից, սակայն դրանով խնդիրը չի լուծվել։

Ամբողջ երկու պատ տրամադրել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների համար, ներկայացնել նրանց արժեքները իրենց իսկ երաժշտության ներքո, երբ այդ թշնամի երկրների ներկայացուցիչները բառի ամենաուղիղ իմաստով ոչնչացնում են մեր նյութական և հոգևոր արժեքները․․․
Դուք իսկապե՞ս մտածում եք, որ այդ 2 երկրներից որևէ մեկում կարող էին հայկական սուփռա-սեղան փռել ու միացնել հայկական երաժշտությո՞ւն․․․
Այս երկրները, իրենց ղեկավարների մակարդակով, շարունակում են քարոզել, որ Հայաստանում ամեն ինչ թուրքական է՝ տարածքները, անգամ որոշ ուտեստներ ու էլի շատ արժեք ներկայացնող երույթներ․․․
Իսկ Հայաստանում անտեսելով, որ թուրքը տարբեր ուղղություններից ներխուժում է մեր երկիր՝ հերթական անգամ ոչնչացնելու, տիրելու ու սպանելու, գեղեցիկ ձևավորմամբ մատուցում ենք թուրքականը․․․
Հետաքրքրի է միայն, թե տարածքների մասին խոսելիս, այս թրքասեր ուսուցչուհին դեռ չի՞ հասցրել իր աշակերտների ուղեղը լվանալ ու ասել, թե իբր հայերը օկուպանտներ են․․․ ինչպես սովորաբար դա ասում են մեր թշնամի թուրքերը․․․
Արմինե Մկրտումյան
