Մենք օրական 60-100 զինվոր ենք կորցնում. Զելենսկի
Ուկրաինան ամեն օր մի քանի տասնյակ պաշտպան է կորցնում, օրական վիրավորների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Newsmax առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։
Զելենսկին ընդգծել է, որ իրավիճակը շատ բարդ է հատկապես Ուկրաինայի արևելքում։
«Իրավիճակը շատ բարդ է, մենք օրական 60-100 զինվոր ենք կորցնում, որոնք զոհվում են մարտերում և շուրջ 500 վիրավորներ։ Ուստի մենք պահպանում ենք մեր պաշտպանական շրջագծերը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Մահացած ուկրաինացի պաշտպանների ընդհանուր թիվը չի հաղորդվում։