Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմ Մոսկվայի հետ. Բայդեն
Ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի նպատակը պարզ է. այն է, որ այս երկիրը դառնա ժողովրդավարական և կարողանա պաշտպանվել նոր հարձակումից, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Միաժամանակ, Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմ Մոսկվայի հետ, ասել է նա։
Բայդենն ընդգծել է, որ եթե ՆԱՏՕ-ի ուժերը չհարձակվեն, ԱՄՆ-ն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայում ռազմական գործողություններին։ «Մենք արագ գործեցինք՝ Ուկրաինային զգալի քանակությամբ զենք և զինամթերք ուղարկելու համար, որպեսզի նա կարողանա կռվել մարտի դաշտում և ամենաուժեղ դիրք գրավել բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի, որ մենք ուկրաինացիներին կտրամադրենք ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր և զինամթերք, որոնք թույլ կտան նրանց ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Ուկրաինայի մարտադաշտերի առանցքային թիրախներին»,- գրել է ԱՄՆ նախագահը The New York Times-ի համար հրապարակված հոդվածում։