Թբիլիսիի փողքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում, հայտնում է Sputnik Գրուզիան։
Թե ինչն է դարձել Կախա Կալաձեի տեղակալի մահվան պատճառը, այս փուլում հայտնի չէ։ Դեպքի վայրում են ոստիկանները։
Քրեական գործ է հարուցվել նաև «Ինքնասպանության դրդելու» հոդվածով։
47-ամյա Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից։ Մինչ այդ նա եղել է Վրաստանի էներգետիկայի նախարարը, իսկ ավելի վաղ՝ էներգետիկայի փոխնախարարը։