Արթուր Վանեցյանը Հայաստանում է․ նա կշարունակի քաղաքական պայքարը
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վերադարձել է Հայաստան։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Արթուր Վանեցյանի առողջական վիճակը լավ է։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հրապարակ վերադառնալուն, ապա Սոս Հակոբյանը նշեց, որ «Հայրենիք» կուսակցության նախագահի ծրագրերում ոչինչ չի փոխվել։
«Արթուր Վանեցյանը շարունակելու է քաղաքական պայքարը, իսկ առաջիկա ծրագրերի մասին նա ինքը կհայտնի»,-ասաց Սոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Վանեցյանը մեկնել էր արտերկիր՝ բուժման նպատակով։