Ով այս պայքարին չի միանում, կամա, թե ակամա նիկոլական է դառնում, որովհետև երրորրդ ուղի չկա. Շարմազանով
Ֆրասիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի կողմից շարժման դադար վերցնելու մասին լուրը, զավեշալի և մտացածին է համարել։ Նա ասել է.
«Մեր պայքարը՝ ընդդեմ նիկոլիզմի, արդյունավետ է և արդյունքները տեսանելի են, Փաշինյանը և նրա իշխանությունը զրո են, 10 կոպեկի արժեք չունեն։ Նիկոլին պաշտպանում է Չավուշօղլուն, Էրդողանը Ալիևը, Բայրամովը, ՔՊ-ն ու ուժայինների մի մասը։ Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե ՀՀԿ-ն դադար վերցնելու առաջարկ է արել, անհեթեթ լուր է, ՀՀԿ-ն այս կապիտուլյանտ իշխանության առաջին իսկ օրվանից պայքարել է այս հակապետական ռեժիմի դեմ։ Հանուն Արցախի մենք սրանց դեմ պայքարում ենք արդեն չորս տարի։ Մեկ անգամ չենք ասել, որ կամ կլինի Հայաստանը, կամ նիկոլիզմը։ Ով այս պայքարին չի միանում, կամա, թե ակամա նիկոլական է դառնում, որովհետև երրորրդ ուղի չկա։ »։