Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևախեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է. Վարդևանյան

Մայիսի 31-ին Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ. Նախ պետք է արձանագրել, որ նշվածը ուղիղ ու բացահայտ կերպով քաղաքական գործընթացներին միջամտություն է, հավաքների ազատությունը ձևախեղելու, զրոյացնելու փորձ է, որի նպատակը, ենթադրվում է, շինծու քաղաքական հետապնդումների նոր շրջանի սկիզբ դնելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նա, նաեւ նշել է. «Օրվա իշխանությունները երբեք չեն սահմանափակվել ապօրինի քրեական գործերի հարուցմամբ, կալանավորումներով, ահաբեկման մթնոլորտ ստեղծելով: Դրա հաստատումն է տասնյակ մեր Հայրենակիցների ամեն գնով, ապօրինի կալանավորումները:

Միաժամանակ խնդրո առարկա հայտարարությունը իրավական աբսուրդի, իրադարձություններ հորինելու նոր նշաձող է:

Հայտարարության մեջ թիրախավորելով Դիմադրության շարժման կազմակերպիչներին և արժանապատիվ քաղաքացիներին վերագրվում են իբր գործողություններ որոնք մեծ երևակայության դեպքում էլ իրականության հետ նվազագույն աղերս չունեն: Օրինակ հայտարարության մեջ նշվում է «Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք»։ Նման կարևոր կառույցի կողմից նման նախադասությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նման կոչ, հայտարարություն կամ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, այսինքն սուտ է, այլ նաև հակասում է հենց նույն կառույցի հայտարարության մեկ այլ պարբերությանը ու առհասարակ խաղաղ հավաքի նպատակին։

Մեկ այլ պարբերությամբ նշվում է «հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները» այսինքն արդեն Հավաքի կազմակերպիչները վերածվել են «ուղղորդողի» և պարզ չէ ինչպես վերջնական որակում է օգտագործվում՝ զանգավածային անկարգությունների մասնակիցներ։ Կրկին պետք է նշել, որ այս պարբերությունը ևս չի համապատասխանում իրականությանը, կեղծ է, սուտ է։ Այս ամենից կարելի է հետևություն անել, որ կամ սպասվում են արդեն լայնորեն տարածված ոստիկանական ցուցմունքների հիման վրա քրեական հարկադրանքի միջոցներ կամ այլ միջոցներով պատմվածքներ կարելու օրվա իշխանությունների ձեռագիրը:

Չնայած դրանք ապացուցողական որևէ նշանակություն իրավական պետությունում չեն կարող ունենալ, այս պնդումը հիմնավորվում է թե ներպետական և թե ՄԻԵԴ նախադեպային իրավունքով, բայց նորություն չէ, որ այդ սկզբունքներն այլևս ոչնչացվում են:

Հատկանշական է ու ցավոք ոչ զարմանալի, որ նույնիսկ չնչին հիշատակում ոստիկանական ապօրինությունների, սադրանքների, բռնությունների, քաղաքացիների մարմնական վնասվածքների վերաբերյալ առկա չէ:

Ցավալիորեն վերջին տարիներին սովորական է դարձել, որ պետական կարևոր մարմիններն ակնհայտ կեղծ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածում և այդ ամենը կատարվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Դրա հիմնական պատճառը իրավապահ մարմինների քաղաքականացումն է, որի արդյունքում գործադիրի ցանկությունների սպասարկումը դարձել է հստակ կանոն: Չնայած այս ամենին, որքան էլ դժվար է հիմա դա պատկերացնել յուրաքանչյուր իրավապահ, առավելևս կառույցի ղեկավար պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, գիտակցի իր կոչումը՝ չուրանա այդ ամենին»։